Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է 60 օր ժամկետով երկրում տնտեսական արտակարգ դրություն սահմանելու մասին: Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է Gaceta Oficial պարբերականում:

El Mundo-ի փոխանցմամբ, հրամանն ուղղված է կրթության եւ առողջապահության ոլորտներում սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

Ըստ Lenta-ի, հունվարի 5-ին Մադուրոն հայտարարել էր երկրում տնտեսական արտակարգ միջոցառումների ներդրման մասին: Ծրագրի նպատակը, երկրի ղեկավարի պարզաբանմամբ, «արտադրության հիմնարար ցուցանիշների ավելացումն է, ապրանքների տարածումը, դրանց առեւտրայնացումն ու գների կարգավորումը»:

Նավթի համաշխարհային գների անկումից հետո, որը արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է, Վենեսուելայում գնաճ եւ սպառողական ապրանքների դեֆիցիտ է նկատվում: