Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում հրապարակել է Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Կոնստանտին Սենչենկոյի ներողությամբ տեսագրությունը:
«Ես ընդունում եմ )))) »,- տեսանյութի տակ գրել է Կադիրովը:
Կոնստանտին Սենչենկոյի Facebook-ի էջում սկանդալային գրառումը, որում պատգամավորը Չեչնիայի ղեկավարին «Ռուսաստանի ամոթն» է կոչել, հայտնվել է նախօրեին՝ որպես արձագանք հունվարի 13-ին Գրոզնիում լրագրողների հետ հանդիպմանը Կադիրովի արած հայտարարության:



























