Գերմանական Բորնհայմ քաղաքում՝ Բոննից ոչ հեռու փախստականներին արգելել են այցելել հանրային լողավազան։ Քաղաքային իշխանությունը այդ որոշումը կայացրել է այցելուների եւ աշխատակցուհիների բողոքի հիման վրա, թե հարակից հանրակացարանում ապրող փախստականները սեռական ոտնձգություններ են իրականացնում։
Ինչպես հայտնել է սոցիալական հարցերով գերատեսչության ներկայացուցիչ Մարկուս Շնապկան, խոսքը քրեական հանցագործությունների մասին չէ։ Արգելքը հարուցել փախստականների դժգոհությունը։ Միեւնույն ժամանակ վերջին շրջանում ավելացել է Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հոսքը դեպի Գերմանիա, հաղորդում է RG-ն։
Ավանդաբար մարոկացիներն ու ալժիրցիները գաղթում էին Իսպանիա եւ Ֆրանսիա, այժմ, սակայն, ավելի շատ ուղեւորվում են դեպի Գերմանիա։ Միայն դեկտեմբերին, Frankfurter Rundschau-ի տվյալներով, երկիր են ժամանել 2300 ալժիրցի եւ Մարոկկոյի 3 հազար քաղաքացիներ։



























