Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի հյուրանոցի գրոհի ընթացքում ուժային ստորաբաժանումները 63 պատանդների են ազատել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ այդ աֆրիկյան պետության կապի նախարար Ռեմի Ֆյուլգանս Դանջինուն հայտնել էր 33 մարդու ազատելու մասին: Ազատված պատանդներից մեկն էլ երկրի նախարարներից մեկն էր:
Բուրկինա Ֆասոյի իրավապահներին աջակցում են ֆրանսիական ու ամերիկյան մասնագետները: Գրոհը սկսելուց անմիջապես հետո ուժայինները պայթուցիկ նյութեր էին կիրառել, ինչի հետեւանքով առաջին հարկում հրդեհ էր սկսվել:
Անհայտ մարդիկ ուրբաթ գրոհել էին սրճարանի վրա, իսկ հետո պատանդներ վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցից, որտեղ հաճախ օտարերկրացիներ են բնակվում, այդ թվում ՄԱԿ-ի աշխատակիցներ: Հարձակման զոհ են դարձել առնվազն 20 մարդ, եւս 15-ը տուժել են:
Հարձակման համար պատասխանատվություն էր ստանձնել «ԱԼ Կաիդան իսլամական Մահրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը:


























