Թայվանի բնակիչները շաբաթ ընտրում են կղզու աշխատակազմի ղեկավարին ու Օրենսդրական Յուանի ( խորհրդարանի) նոր կազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի քան 15.5 հազար ընտրատեղամասեր բաց կլինեն մինչեւ տեղական ժամանակով ժամը 16:00, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Ակնկալվում է, որ արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան, ընտրությունների երկրորդ փուլ նախատեսված չէ:
Թայվանի 23 միլիոնանոց բնակչությունից ընտրելու իրավունք ունի 18.8 միլիոնը:



























