Ամերիկյան Դեյթոն քաղաքում ( Օհայո նահանգ) անհայտ տղամարդը կրակ է բացել փողոցով անցնող ընտանիքի վրա:

Հանցագործը կրակ էր բացել տղամարդու, կնոջ ու մեկ տարեկան երեխայի վրա: Կրակոցների հետեւանքով երեխան մահացել է, իսկ նրա ծնողներին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությունը:

Անհայտ տղամարդը կրակել էր շարժման մեջ գտնվող մեքենայից: Հանցագործի կամ ավտոմեքենայի մակնիշի մասին որեւէ տեղեկություն չեն հայտնում: Դեռ անհայտ է նաեւ օգտագործված զենքի տեսակը, հայտնում է RG-ն:

Բուժհետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը: Այս պահին պարզում են չարագործի անձն ու գործողությունների դրդապատճառը: