ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Կյունգ Վա Կանգը մեկնաբանել է Սիրիայում ռուսական ՊՆ ուժերի կողմից օդից հումանիտար օգնության բեռներ գցելու մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը :

«Ցած գցելը (բեռների) վատագույն տարբերակն է հումանիտար աշխատակիցների համար :Օդից ցած գցելը հսկայական սահմանափակումներ ունի օգնության ծավալների, նաեւ բեռների տեսակի ու նշանակության կետի ճշգրտության առումով, նաեւ մեծ խնդիրներ է ստեղծում անվտանգության տեսակետից»,- նշել է Կյունգ վա Կանգը :

Նա շեշտել է,ո ր ՄԱԿ-ը նման միջոցի դիմում է «հազվադեպ ու ծայրահեղ իրավիճակներում»: Նրա խոսքով հումանիտար կազմակերպություններին անհրաժեշտ է «մշտական, անարգել ու անվտանգ ցամաքային մուտքի հնարավորություն՝ թե սահմաններով, թե ճակատի գծով»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը մնացած պետություններին խորհուրդ է տվել հումանիտար օգնությունը օդապարիկներով չնետել, այլ «ազդել Սիրիայի կառավարության ու հակամարտության այլ կողմերի վրա», ինչը Սիրիայի պաշարված քաղաքների բնակչությանը հասնելու հնարավորություն կապահովեր :