ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցություն է գումարել ու հայտարարել, որ ԻՊ-ին կարելի է հաղթել միայն գործընկերների հետ գլոբալ համագործակցության միջոցով, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահը շեշտել է, որ ԻՊ-ն թուլացնելու ու ոչնչացնելու համար առաջվա պես պահանջվում են գործընկերների լայն շրջանակի հետ գլոբալ մասշտաբով համակարգում ու համագործակցություն եւ որ ԱՄՆ –ն հաստատակամ է այսուհետ էլ ղեկավարել ԻՊ դեմ գլոբալ կոալիցիայի ընդհանուր ջանքերը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Բացի դրանից նախագահն իր խորհրդականներին հանձնարարել է շարունակել համագործակցությունը գործընկերների հետ՝ ռազմական փոխգործողությունները ուժեղացնելու, օտարերկրյա ահաբեկչական բջիջների դեմ պայքարի, Սիրիայի ու Իրաքի սահմաններից դուրս ԻՊ տարածումը կանխելու ուղղությամբ: Նաեւ Օբաման ուշադրություն է դարձրել ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարին, նրանց դավադրությունները բացահայտելուն ու նրանց քարոզչությանը դիմակայելուն ուղղված ջանքերի անհրաժեշտությանը, ամփոփել է Սպիտակ տունը:



























