ԱՄՆ-ում դատարանը Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու համար մահվան դատապարտված Ջոհար Ցարնաեւից պահանջել է տուժածներին ավելի քան 100 մլն դոլար փոխհատուցում վճարել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Boston Globe-ը:
Դատավոր Ջորջ Օ՛Թուլը մերժել է նոր դատական պրոցես սկսելու փաստաբանների առաջարկը, սակայն բավարարել է հօգուտ տուժածների՝ ամբաստանյալից փոխհատուցում գանձելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը:
Դատավորը Ցարնաեւից 101.124.027 դոլար է պահանջում 49 տուժածների համար: Դատարանի վճռի համաձայն՝ Ցարնաեւը վճարումները պետք է կատարի անհապաղ:
Հիշեցնենք, որ Ցարնաեւը մեղավոր էր ճանաչվել 2013թ. ապրիլին Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել ավելի քան 260-ը:



























