Բուրկինա-Ֆասոյի արտակարգ ծառայությունները տասնյակ մարդկանց դիեր են հայտնաբերել սրճարանում, որը գնդակոծվել էր մայրաքաղաք Ուագադուգուի հյուրանոցի վրա հարձակման ժամանակ: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարարը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Բուրկինա-Ֆասոյի հյուրանոցից 63 պատանդների ազատման մասին: Մինչ այդ նշվել էր, որ զբոսաշրջիկների սիրելի հյուրանոցից տարհանել են 33 մարդու:
Նախնական տվյալներով, հյուրանոցը գրոհելուց առաջ գրոհայինները գնդակոծել են սրճարանը: հարձակման մեջ կասկածվում են իսլամիստ ահաբեկիչները: «Ալ-Քաիդան» արդեն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:


























