ԱՄՆ-ում մարդատար օդանավն ուժեղ մրրկայնության գոտում է հայտնվել, ինչի հետեւանքով տուժել են հինգ ուղեւորներ ու ստյուարդուհին, հայտնում է Lenta–ն, վկայակոչելով ABC News-ը:
American Airlines ընկերության «Բոյինգ 737» օդանավում, որը Նյու Յորքից Մայամի էր թռչում, 165 մարդ կար: 10.3 կմ բարձրության վա ՝ Ֆլորիդա նահանգի Վերո Բիչ տարածքում, օդանավը մրրկայնության գոտում է հայտնվել:
Օդանավը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել: Ժամանելուց հետո հինգ ուղեւորներին զննել են բժիշկները ու բաց թողել: Ստյուարդուհուն հիվանդանոց են տեղափոխել:
Դեկտեմբերի վերջին մրրկայնության պատճառով տուժել էին Շանհայից Տորոնտո ուղեւորվող կանադական օդանավի 20 ուղեւոր: Մրրկայնությունը տեւել էր 45 րոպե ու խուճապ առաջացրել ուղեւորների շրջանում:



























