Ամերիկյան հատուկ ծառայությունները Կոլորդայի նահանգի Տորոնտո քաղաքում ձերբակալել են ամենավտանգավոր տասը հանցագործներից մեկին, հայտնում է CNN-ը:
25-ամյա Մայլո Մեյսոնին մեղադրում են Դենվերի շրջանում 2 բանկ կողոպտելու եւ անցյալ աշնանը հրաձգություն կազմակերպելու մեջ: Նրա մասին տեղեկություն տրամադրելու դիմաց իշխանությունները 100 հազար դոլար պարգեւ էին խոստացել, փոխանցում է Gazeta-ն:
Տղամարդուն կալանավորել էին մոթելում: Նրան սպառնում է մեղադրանք սպանության, ավազակային հարձակման, ինչպես նաեւ առեւանգումների եւ հարձակումների համար:
Հաղորդվում է, որ կողոպուտներից մեկի ժամանակ Մեյսոնն ու իր 2 հանցակիցները «Ճիչը» ֆիլմի դիմակներով վիրավորել էին 2 մարդու: Բոլոր 3 կասկածյալները ձերբակալված են:


























