Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր Մարիա Գայդարը մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնականն է դարձել: Այդ մասին տեղեկացնում է «Ուկրինֆորմը»` վկայակոչելով Օդեսայի մարզային վարչակազմի հանրային կապերի բաժնին:
«Միխայիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել Գայդարին իր տեղակալ նշանակելու մասին: Հրամանագրով նախատեսված է, որ Գայդարը կշարունակի զբաղվել սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտներով», — ասել է բաժնի ղեկավար Յուրի Ժարովը:
Մինչ այդ Գայդարն աշխատում էր առողջության պահպանման հարցերով հանձնաժողովի կազմում եւ Սաակաշվիլիի խորհրդականն էր:




























