92 տոննա տարողականությամբ տանկերը, որը քսայուղ էր տեղափոխում, նավաբեկության էր ենթարկվել Տոկիոյի նեղուցում, կա յուղի արտահոսք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հեռուստաընկերությունը:

Գիշերը տանկերը տրանսպորտային նավի է բախվել, որը խիճ էր տեղափոխում: Դրա հետեւանքով տանկերը կիսով չափ ջրի տակն է անցել, մակերեսին միայն նավի քիթն է երեւում: Նավի երկարությունը 32 մետր: Նավաբեկության պահին այնտեղ անձնակազմի երեք անդամ կար, բոլորն էլ տարհանվել են տրանսպորտային նավով, ոչ ոք չի տուժել:

Տեղում աշխատում են ծովային անվտանգության ծառայության նավերը՝ անցնող նավերին կոչ անելով շրջանցել նավաբեկության վայրը: Յուղի արտահոսքի ծավալների մասին չեն հայտնում: