Մեքսիկայի Հերերո նահանգում մեկ շաբաթ առաջ առեւանգված ավելի քան 20 գերիներին հայտնաբերել են նախօրեին, հայտնում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ զինված անձինք Արսելիա քաղաքում՝ հարսանիք գնալու ճանապարհին, առեւանգել էին 19 մարդու, որոնցից երկուսին տեղում սպանել էին: Երկու օր անց նույն զինված խումբը Արսելիա քաղաքից ոչ հեռու ընկած Ախուչիտլանի դպրոցում պատանդ էր վերցրել եւս 5 ուսուցչի, փոխանցում է RIA Novosti-ն:
Նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Օլեայի խոսքով՝ 17 գերիներին գտել էին միջազգային մայրուղու վրա: Նրանց ոտքերի վրա մի քանի օր շարունակ երկարատեւ քայլելու հետեւանքով վերքեր էին հայտնվել: Ուսուցիչներից 4-ը տուն են վերադարձել, իսկ մեկը՝ դպրոցի տնօրենը, մահացել էր ասթմայի նոպայից:


























