Իսլամիստ գրոհայինները, որոնք զավթել էին Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցը, ականապատել են շենքի վերեւի հարկերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակցին :

«Նրանք ականապատել են վերեւի հարկերի մուտքը»,- ասել է նա անանունության պայմանով:

Նրա խոսքով, դա բարդացնում է հյուրանոցը գրոհայիններից ազատելու նպատակով ամերիկյան ու ֆրանսիական անվտանգության ծառայությունների աշխատակիցների գործողության անցկացումը, հայտնում է Gazeta-ն: