Թայվանում ավարտվել են կղզու ղեկավարի ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել էին տեղական ժամանակով ժամը 8:00-ին, փակվել՝ 16:00-ին: Համաձայն Թայվանի օրենսդրության՝ ընտրության իրավունք ունեն 20 տարին լրացած քաղաքացիները, փոխանցում է RIA Novosti-ն:
Բացի այդ, զուգահեռաբար ընթացել են տեղական օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի, 113 անդամների ընտրությունները: Ընտրության արդյունքները հայտնի կդառնան շաբաթ երեկոյան:
Կղզու վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Չժու Լիլունը (Էրիկ Չուն)՝ Գոմինդան իշխող կուսակցությունից, Ցայ Ինվենը՝ Ժողովրդավարական առաջադեմ կուսակցությունից եւ Սուն Չույույը (Ջեյմս Սուն)՝ Առաջին ժողովրդական կուսակցությունից:
Մրցապայքարի առաջատար է համարվում Ցայ Ինվենը:




























