Ինդոնեզիայի ոստիկանությունը Ջակարտայի պայթյունների գործով ձերբակալել է 12 մարդու, հայտնել է Ինդոնեզիայի ոստիկանապետ Բադրոդին Հաիթին:

Հունվարի 16-ին Ինդոնեզիայի իշխանություններն արգելափակել էին 11 ծայրահեղական վեբ կայք:

«Ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, որոնք կապ են ունեցել Ջակարտայի պայթյունների հետ»,- մեջբերում է Հաիթիի խոսքը Reuters-ը:

Հիշեցնենք, որ պայթյունները որոտացել էին հունվարի 14-ին Ջակարտայի Sarinah առեւտրի կենտրոնի մոտակայքում։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել էր իրեն Starbucks սրճարանի առաջին հարկում, իսկ նրա համախոհները կրակ էին բացել սրճարանից փախչող մարդկանց վրա։ Մի քանի րոպե անց եւս մեկ մահապարտ պայթեցրել էր իրեն մոտակա ոստիկանության հերթապահ կետի մոտ:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: