Power Rangers հեռուստասերիալից հայտնի ամերիկացի դերասան Ռիկարդո Մեդինային մեղադրում են հարեւանին սպանելու մեջ, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով KTLA-ն:

Հետաքննության տեղեկություններով՝ հունվարի 31-ին 36-ամյա Մեդինան ընկերուհու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ թրով մահացու վիրավորել է Ջոշ Սաթերին:

Մեղադրյալի փաստաբանը պնդում է, որ Սաթերը կոտրել է Մեդինայի սենյակի դուռը եւ ներխուժել ներս, որից հետո դերասանը ստիպված է լինել ինքնապաշտպանվել:

Կարմիր ռեյնջերին սպառնում է մինչեւ 26 տարվա ազատազրկում: