Թայվանում Գոմինդան իշխող կուսակցության թեկնածու Էրիկ Չժուն ընդունել է իր պարտությունը կղզու ղեկավարի ընտրություններում, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նա նաեւ շնորհավորել է ընդդիմադիր Ժողովրդավարական առաջադեմ կուսակցության թեկնածու Ցայ Ինվենին հաղթանակի կապակցությամբ:

Չժուն նաեւ հայտնել է, որ հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից:

Ժողովրդավարական առաջադեմ կուսակցությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Ցայ Ինվենն արդեն պատրաստում է հաղթանակի ելույթը: