2009թ. բանկային համակարգի տնտեսական անկումը կկազմի 10 տոկոս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, որը միաժամանակ հավաստիացրել է, թե մյուս տարի այդ թիվը 0 տոկոս կլինի։

Բանկերի միության նախագահի տվյալներով՝ բանկերի մեծամասնությունը՝ 22 բանկից 16-ը այս տարին կավարտի շահույթով, միայն 6-ը վնաս կունենա։

Սողոմոնյանը, անդրադառնալով Ռուսաստանի տրամադրած վարկին, բացառեց, որ վարկը բանկերի միջոցով բաշխելով կառավարությունը փորձում է բանկերին փրկել սնանակացումից։ Ընդհակառակը, նա կարծում է, որ այդ կերպ վարկն ավելի արդյունավետ է բաշխվում, որովհետեւ այս ճանապարհով փոքր եւ միջին բիզնեսին գումարն ավելի հասանելի է լինում, քան եթե վարկը տրամադրեր կառավարությունը։

Ի դեպ ռուսական վարկը բանկերը տրամադրում են խոշոր, փոքր եւ միջինին բիզնեսին, հիպոթեքային վարկավորումը, ավտոմեքենաների ապառիկ ձեռքբերմանը, սպառողական վարկին՝ սկսած16 տոկոսից:

Հանդիպմանը Սողոմոնյանը խոսեց նաեւ բանկային համակարգի օրենսդրական բարեփոխումների մասին։ Նա ասում է, որ կարեւորագույն ուշադություն է դարձվել ավելացված արժեքի հարկին։ Կառավարությունը բարեփոխումների փաթեթ է ներկայացրել Ազգային ժողով, իսկ Հայաստանի բանկերի միությունը՝ 17 կետանոց առաջարկ։

Օրենսդրական փոփոխություներ կլինեն նաեւ շարժական գույքի համակարգում։ Առաջակվում է ստեղծվել մեկ միասնական կադաստր։

Բանկերի միության նախագահը նշեց, որ այս տարի չվերդադարձրած վարկերի քանակը կազմել է 5-6 տոկոս: Անցած տարի այդ թիվը հասել է 1 տոկոսի: