«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն անցնում է հասարակական լսումների փուլ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ օրենքի լրամշակված նախագիծը ներկայացվելու է շահագրգիռ կողմերին:
Օրենքում առաջարկվող փոփոխություններին ծանոթանալու ու նաեւ սեփական առաջարկություններն անելու հնարավորություն կունենան գործարարներն ու սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները:
Շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկումների արդյունքում ստացված առաջարկներով լրացված օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հասարակական լսումների շարքի առաջին հանդիպումը գործարար հատվածի ներկայացուցիչների հետ կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, «Սիլ» հյուրանոցային համալիրում:





























