Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի հրամանագրով Աշոտ Իսկանդարյանը նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով: Մինչ այդ նա զբաղեցրել է ՏՄՊՊՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը (2009 թ. նոյեմբերից): Թեեւ հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 11-ին՝ նրա կենսագրական տվյալները մինչ այժմ հրապարակված չեն։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ մինչ Հանձնաժողով գալը Ա. Իսկանդարյանը 8 տարի աշխատել է Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC), իսկ մինչ այդ՝ քաղաքապետարանում եւ այլ պետական գերատեսչություններում։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամների թիվը 5-ն է (եւս մեկ հոգի նախագահի տեղակալն է)։ Մեկ տեղ, փաստորեն, մինչ այս նշանակումը թափուր էր։





























