Թուրքական Milliyet պարբերականի լրագրող Սերդար Սարըդաղը խիստ տոնով է դիմել այն թուրք երկրպագուներին, ովքեր «Բեշիքթաշ» տեղափոխված հայազգի Արաս Օզբիլիսի մասին վիրավորական արտահայտություններ են արել։

Սերդար Սարը նշել է, թե ինքը շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Արասի նման ֆուտբոլիստ է վերադառնում Թուրքիա։  «Շնորհակալություն «Բեշիքթաշ»-ի նախագահին։ Գիտենք, որ այդ հարցով 3 տարի զբաղվել է։

Հիմա գանք Արասին։ Նրա հայրը Դիարբեքիրի հայերից է, իսկ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյում եւ մանուկ տարիքում մեկնել է Հոլանդիա։ Լինելով հայ՝ բնական է, որ ընտրել է Հայաստանի հավաքականը։ Կարող էր նաեւ Թուրքայի հավաքականը ընտրել, սակայն ընտրության իրավունքն իրենն է։ Ոչ ոք չի կարող այս հարցում նրան բան ասել։ Մի՞թե մենք չենք հպարտանում Մեսութ Օզլիով։ Ֆուտբոլն ավելի բարձր է, քան ազգությունը։ Մեր օրերում ցանկացած ոք կարող է ցանկացած հավաքական ընտրել։

Այո՛, Արաս Օզբիլիսի հայ է։ Ինչ-որ մեկն առարկություն ունի՞։ Ես էլ թուրք լրագրող եմ։ Ռիբերին էլ ֆրանսիացի մահմեդական է։ Էյնշտեյնն էլ հրեա-գերմանացի գիտնական էր։ Ի՞նչ իմաստ ունի ֆուտբոլում ազգության հետ կապված նման ամոթալի բաներ ասել»,- գրել է Milliyet-ի թղթակիցը։