Ընտանիքներից հեռու դիրքերում Ամանորը դիմավորող զինծառայողները տոնական տրամադրությունը ապահովել են հայկական ամանորյա սեղանի գլխավոր ատրիբուտներով՝ տոլմայով եւ բլինչիկով:

«Մեր կացարանը զարդարել ենք, փուչիկներ ու փայլեր կախել, աղցաններ պատրաստել, բլինչիկ ու տոլմա փաթաթել: Այն ամենն ինչ տանն ենք անում, այստեղ ենք արել, մի լավ ուրախացել ու դիմավորել 2016-ը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Ամանորը հակառակորդից հաշված մետրերի հեռավորության վրա դիմավորած զինծառայողները:

Նրանք պատմեցին, որ գլխավոր ընտանեկան տոները երբեք չեն անտեսում դիրքերում եղած ժամանակ, ավելին՝ դիրքերում տոներն ավելի հետաքրքիր են անցնում: