Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը  ամբողջությամբ կդադարեցվի  Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը՝  Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս   մայրուղային գազատարի վրա  «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից  պրոֆիլակտիկ   աշխատանքներ իրականացնելու  կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ»   եւ «Վրաստանի գազափոխադրման ընկերություններին   տեղեկացրել են  «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից:

«Հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գազի դադարեցումը   սպառման շուկայում  որեւէ   փոփոխության  չի հանգեցնի: