Բրյուսելում ահաբեկչությունների վտանգը պահպանվում է, թեպետ վտանգի մակարդակը նվազել է։ Այս մասին Europe 1-ի եթերում հայտնել է Բելգիայի առաջին փոխվարչապետ Շառլ Միշելը։ «Բրյուսելում պահպանվում է ահաբեկչությունների վտանգը։ Այն մնում է նաեւ ողջ Եվրոպայում։ Սակայն մենք կարծում ենք, որ վերջին ամիսների մեր հակաահաբեկչական գործողությունները թույլ են տվել նվազեցնել ահաբեկչությունների ռիսկը»,- ասել է նա։
Միշելը, սակայն, կոնկրետ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես են ընթանում Բելգիայում հակաահաբեկչական գործերի քննությունը եւ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի որոնումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



























