BrandFinance ընկերության վարկածով աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի թոփ 500-ը 2016թ. գլխավորել է Apple ամերիկյան ընկերությունը։ Երկրորդ տեղում է Google-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է հարավկորեական Samsung-ը։

Ցուցակում այս տարի հայտնվել է ընդամենը 4 ռուսական ընկերություն՝ «Սբերբանկը», «ԼՈՒԿօյլը», «Գազպրոմը» եւ ՄՏՍ-ը։ Ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակից դուրս  են մնացել «Մագնիտ» ռիելթերական ցանցը եւ «Մեգաֆոն» բջջային կապի օպերատորը», փոխանցում է Gazeta-ն։

«Գազպրոմ»  պետական ընկերությունը վարկանիշային աղյուսակում ցած է գլորվել միանգամից 187 կետով եւ զբաղեցրել 299-րդ հորիզոնականը։ ՄՏՍ-ը 390-րդ տեղից իջել է 437-րդ հորիզոնական, իսկ «Սբերբանկը»՝ 147-ից 205-րդ հորիզոնական։ Աճ է գրանցել միայն «ԼՈՒԿօյլը», որը մեկ տարում 245-րդ տեղից բարձրացել է 230-րդ հորիզոնական։