Վաշինգթոնը միջոցներ կուղարկի հայ-վրացական սահմանի ամրապնդման համար, տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Թբիլիսիում համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի սահմանային ոստիկանությունը եւ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը:

Պայմանավորվածությունը նախատեսում է սահմանի սարքավորում լրացուցիչ դիտանոցներով, գիշերային տեսողության տեսախցիկներով եւ այլ տեխնիկայով: Առաջնային խնդիր կդառնա սահմանային «Քասումլո» եւ «Քեդա» սեկտորների ամրապնդումը: