Հունվարի 20-ին սրտի վիրահատության ենթարկված Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը դեռեւս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Այս մասին հաղորդել է Կլինիկական համալսարանական հիվանդանոցի ներկայացուցիչ Լասմա Սիլեն:

Նախագահը հոսպիտալացվել էր հունվարի 18-ին: Նրա օրգանիզմում բժիշկները սեպտիկ ինֆեկցիա էին հայտնաբերել: Հունվարի 20-ին Ռիգայում նա անհապաղ սրտի վիրահատության է ենթարկել:

Ըստ ՏԱՍՍ-ի, հիվանդության ընթացքում նախագահի լիազորություններն անցել են Լատվիայի Սեյմի (խորհրդարան) նախագահ Ինարե Մուրնիեցեն: