Տաջիկստանում ռուսական անվանումով վերջին քաղաքը՝ Չկալովսկը, վերանվանել են Բուստոն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Բուստոնը Տաջիկստանի Սոգդիյսկոյի (նախկին Լենինաբադ) արդյունաբերական եւ մշակութային խոշոր կենտրոնն է:
Կառավարության հայտարարության համաձայն, նոր անվանումներ են ստացել հանրապետության մի քանի քաղաքներ եւ շրջանային կենտրոններ, ինչպես նաեւ Կայրակկումսկի ջրամբարը: Ըստ ՏԱՍՍ-ի, այսուհետ այն կոչվելու է Բահրի Տոջիկ (Տաջիկական ծով):



























