ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային «Մագնիտսկու ցուցակը»: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով, ցանկում կարող են ընդգրկվել եւս 5 անձի անուններ, իսկ պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթ:

Հրապարակման համաձայն, Պետքարտուղարությունն այդ մասին տեղեկացրել է «Մագնիտսկու անվան ակտի» հեղինակներից մեկին՝ դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Մաքհովերնին, իսկ վերջինն այդ թեմայով նույնիսկ մամուլի հաղորդագրություն է տարածել: Քերրի միջամտությունից հետո փաստաթուղթը հետ է կանչվել, սակայն համացանցում այն դեռեւս հասանելի է: Ցանկի ենթադրյալ նոր անունների առիթով դրանում նշվում է, որ «չորս հոգին, որոնց մասին խոսվում է, կապված են Մագնիտսկու գործի հետ»:

Ըստ ՏԱՍՍ-ի, ԱՄՆ պետքարտուղարի դիրքորոշման մասին հրապարակման մեջ ասվում է, որ նա «կձգտի հավասարակշռել» Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները՝ պայմանավորված Սիրիայի իրադրության կարգավորման հարցում Մոսկվայի աջակցությունը պահպանելու անհրաժեշտությամբ: