Չինաստանի Գույչժոու նահանգում, հրատեխնիկայի արտադրության անօրինական ֆաբրիկայում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 6, վիրավորվել՝ 10 մարդ: Ներկայումս որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտված են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջին մի քանի շաբաթներին մի քանի նմանատիպ դեպք է տեղի ունեցել հրատեխնիկայի ընդհատակյա ֆաբրիկաներում: Հունվարի 14-ին Կայֆեն քաղաքային շրջանում հրատեխնիկայի ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով մահացել էր 10, վիրավորվել՝ 7 մարդ: Շանժաո քաղաքային շրջանում հունվարի 20-ին նմանատիպ ողբերգությունից 3 մարդ է մահացել, եւս 50-ը՝ վիրավորվել:




























