ԻՊ միջազգային ահաբեկչական խմբավորումն ուժեղացնում է իր դիրքերը Լիբիայում եւ Աֆղանստանում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով հանձնաժողովի ղեկավար Մեք Թորնբերին։

Նրա խոսքով՝ թեպետ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարում հաջողություններ են գրանցվել, այդ խմբավորումը շարունակում է ամրապնդել իր դիրքերը Աֆղանստանում եւ տարածաշրջանի այլ երկրներում։ «Ակնհայտ է, որ ԻՊ-ն ընդլայնում է իր ներկայությունը Լիբիայում, վարչակազմը դա ընդունում է»,- նշել է Թորնբերին, փոխանցում է Lenta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պենտագոնը խնդրել է մեծացնել 2017թ. ԻՊ-ի դեմ պայքարի համար հատկացվող միջոցները։