Գերմանիայի Մյունխեն քաղաքում մի խումբ փախստականներ հարձակվել են 2 թոշակառուների վրա, որոնք փորձել են կնոջը պաշտպանել ոտնձգություններից։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային մետրոյում ցերեկային ժամերին։
Ականատեսների վկայությամբ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արաբական արտաքինով մի տղամարդ սկսել է կպչել մի կնոջ։ Գերմանուհին անտեսել է իր հետ զրույցի բռնվելու տղամարդու փորձերը։ Այդ ժամանակ փախստականը բռունցքով հարվածել է պատուհանին, իսկ ուղեւորները խնդրել են վերջ տալ։ Դրանից հետո փախստականները հարձակվել են 2 տարեց տղամարդկանց վրա, հարվածել մեկին եւ քաշքշել մյուսի օձիքից։
Երբ գնացքը մոտեցել է կայարանին, ականատեսները դիմել են ոստիկանություն։ «Սակայն իրավապահները հայտնել են, թե ոչինչ անել չեն կարող»,- ասել է ականատեսներից մեկը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։ Արդյունքում ուղեւորներից մեկը կատարվածի տեսագրությունը տեղադրել է համացանցում։


























