ԱՄՆ-ը մտադիր է 2017թ. ավելի քան 4 անգամ  մեծացնել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում սպառազինություններ տեղակայելու համար բյուջետային հատկացումները՝ ներկայիս 789 մլն դոլարից հասցնելով 3.4 մլրդ դոլարի։ Այդ քայլն առաջին հերթին ձեռնարկվում է որպես Ռուսաստանին զսպող միջոց, գրում է The New York Times թերթը։

«Նախագահ Օբաման պլանավորում է Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում էապես մեծացնել ծանր սպառազինությունների, զրահատեխնիկայի եւ այլ զինատեսակների քանակը, ինչը, վարչակազմի խոսքով, ձեռնարկվում է Ռուսաստանի զսպմանն ուղղված միջոցների շրջանակում»,- նշում է թերթը։

Լրացուցիչ սպառազինությունների համար Սպիտակ տունը պլանավորում է 2017թ. Եվրոպայում ծախսերի համար ավելի քան 3.4 մլրդ դոլարի հայց ներկայացնել բյուջե, հայտնել են թերթի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։