Ավստրալիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ հանդիսացող մայրերը կարող են այսուհետ իրենց նորածին երեխաների հետ ներկայանալ նիստերին։ Նման որոշում է կայացրել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ստորին պալատը։ «Այսուհետ  երեխաների խնամքի հետ կապված աշխատանքից չհրաժարվելու ոչ մի խոչընդոտ չի լինի ո՛չ կին, ո՛չ տղամարդ պատգամավորների համար»,- ասել է արդյունաբերության, նորարարության եւ գիտության նախարար Քրիստոֆեր Փայը, որը մեծամասնության անունից համապատասխան փոփոխությունները ներկայացրել էր խորհրդարան։

Այդ փոփոխությունները կերակրող մայրերին թույլ են տալիս նորածին երեխաներին բերել նիստերի դահլիճ եւ անհրաժեշտության դեպքում կերակրել նրանց կրծքով։ Այս գաղափարի ոգեշնչողը փոքր բիզնեսի նախարար Քելլի Օ’Դուայերն էր, որն անցյալ տարի մայր էր դարձել եւ ստիպված էր «փախչել» նիստերից նորածին երեխային խնամելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։