Ռուսաստանը հույս ունի, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների արդյունքում կձեւավորվի սիրիական ընդդիմության միասնական պատվիրակություն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ Ալ Նահայանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուսամ, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ երկու պատվիրակությունների առկայությունը խոչընդոտ չի հանդիսանա նորմալ աշխատանքի համար»,- ասել է նա։
Միջսիրիական բանակցություններին «Ջեյշ ալ Իսլամի» մասնակցությունը չի նշանակում ճանաչել այդ խմբավորումը, ասել է Լավրովը։ Այդ խմբավորման ներկայացուցիչները Ժնեւում պետք է հրաժարվեն ծայրահեղական գործունեությունից։ «Մենք համաձայնության ենք եկել, որ եթե այդ մարդիկ մասնակցելու են բանակցություններին, ապա ներկայացնելու են ոչ թե խմբավորումը, այլ անհատների եւ ընդունելու են ՄԱԿ ԱԽ 254 բանաձեւի պահանջները, մասնավորապես, հրաժարվելու են ծայրահեղական գործունեությունից»,- ասել է նա։



























