Ռուսական տնտեսությունը համեմատաբար լավ է հարմարվել նավթի ցածր գներին, գրում է Forbes –ի տեսաբան Քեննեթ Ռապոզան։

Ռուսական կառավարության վճարունակությունը շարունակում է բարձր մնալ։ Պետական կառույցներում, որոնք պատասխանատու են երկրի տնտեսական քաղաքականության ձեւավորման համար, ատռաջնորդվում են «ճկվումէ, բայց չի կոտրվում» քաղաքականությամբ, չնայած տնտեսության վրա ճնշում են ոչ միայն նավթի ցածր գները, այլեւ արեւմտյան պատժամիջոցները, ասված է հոդվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես կարծում են ներդրողները, եթե ռուսական էներգետիկ ոլորտից պատժամիջոցները հանվեն, շուկայում Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ տրամադրվածություն կձեւավորվի, չնայած ոչ դա, եւ ոչ էլ նավթի ավելի բարձր գները անմիջապես չեն հանգեցնի տնտեսական աճի , գրում է տեսաբանը։

«Մենք հիմք ենք ընդունում մեր կանխատեսումները, որոնց համաձայն այս տարի պատժանիջոցները որոշ չափով կթեթեւանան, բայց ես որեւէ տնետսական հրաշքի հույսեր չէի փայփայի։ Ռուսաստանն առաջվա պես շարունակում է մնալ իրացման շատ մեծ շուկա, Եվրոպայի ամենամեծ շուկաներից մեկը։ Ռուսաստանում շատ լավ ընկերություններ կան, որոնք ավելի ինքնաբավ են դարձել պատժամիջոցների պայմաններում»,- Forbes –ի տեսաբանը մեջբերում է Alger Emerging Markets Strategy ընկերության մենեջեր Դեբորա Մեդենիցային։

Sberbank CIB –ի ռուս վերլուծաբանները նույնպես այս տարի «բյուջետային կայունության համար ոչ մի սպառնալիք չեն տեսնում», քանի որ իշխանությունները մանեւրելու տարածք ունեն։ Պահուստային հիմնադրամում դեռ 50 մլրդ դոլար կա, ավելի քան 70 մլրդ դոլար էր կա Ազգային բարեկեցության հիմնադրամում, հիշեցնում է Քեննեթ Ռապոզան։

Եթե նավթի գները բարձրանան մինչեւ բարելի դիմաց 40 դոլարի, ռուբլին կամրանա, գնաճի տեմպերի աճին վերաբերող լարվածությունը կնվազի ու Կենտրոնական բանկը տոկոսադրույքները նվազեցնելու հնարավորություն կունենա։ Նավթի աճող գների շնորհիվ Ռուսաստանը մի շարք տնտեսական խնդիրներ կլուծի, չնայած կառավարությանն առայսօր հաջողվել է վերահսկել դրանք, նշում է Forbes-ի տեսաբանը։

«Լավ նորությունն այն է, որ ռուսական տնտեսության մեջ կան աճող ոլորտներ ․․․ Կառավարության ղեկին իսկական բյուջետային կոնսերվատորներ են, որոնք կարողացել են բացառել դեֆոլտի ցանկացած սպառնալիք՝ ի հեճուկս պատժամիջոցների, նավթի անբարենպաստ գների ու անկման»,- գրում է Քեննեթ Ռապոզան՝ վկայակոչելով Դեբորա Մեդենիցային։