Դանիայի իշխանությունները որոշել են 20 օրով (մինչեւ փետրվարի 23-ը) երկարձգել Գերմանիայի հետ սահմանի վերահսկողության ժամկետը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ինտեգրման հարցերի նախարար Ինգեր Ստոյբերգը հայտարարել է, որ կառավարությունը նախկինի պես համարում է, որ միգրանտների մեծ հոսք կարող է լինել:

«Անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի հետ սահմանին, քանի որ Շվեդիան նույնպես սահմանապահ վերահսկողություն է սահմանել»,-ասել է նա: