ԱՄՆ-ը համաձայնություն չի տվել ԻՊ ահաբեկչական խմբակցության դեմ պայքարին թուրքական զորքերի մասնակցությանը։ Այս մասին հայտնել է Սիրիայում եւ Իրաքում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ԱՄՆ զորքերի խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Աս Սումարիա» գործակալությունը։
«Թուրքական զորքերը միջազգային կոալիցիայի անդամ չեն»,- ասել է Ուորենը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ-ը նրանց ԻՊ-ի դեմ պայքարելու համար «կանաչ լույս» չի տվել։
Ամերիկացի սպայի խոսքով՝ Իրաքի տարածքում թուրքական ստորաբաժանումների տեղակայումը բացառապես Թուրքիայի գործն է։ Ուորենը նշել է, որ ԱՄՆ-ը կողմ է Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը, սակայն Իրաքում թուրքական զորքերի գտնվելու հարցը պետք է լուծվի արագ եւ երկխոսության ճանապարհով։



























