Փարիզում ապրիլին կայանալիք հայկական-միջազգային գործարար առաջին համաժողովի ժամանակ ավանդական դասախոսություններ չեն լինելու, քննարկվելու են կոնկրետ խնդիրներ եւ տրվելու են կոնկրետ լուծումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համաժողովի նախաձեռնող Վարդան Գաբրիելյանը:

«Այս համաժողովըւ նախատեսված է Հայաստանի եւ սփյուռքի գործարարների համար: Մեր նպատակն է, որ տնետսական ուժն ավելանա, համագործակցություններ լինեն, որոնց մեխանիզմը ցավոք չունենք: Այսօր մի իրավիճակ է, երբ նեղ շրջանակով գործարարները համագործակցում են, սակայն մենք ուզում ենք, որ ստեղծվի ամբողջ հայության համագործակցության պլատֆորմ»,- ասաց Վարդան Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ համաժողովը տարբերվելու է նմանատիպ այլ միջոցառումներից. հայրենասիրության, Հայաստանի տնտեսական աճի, թվերի, ԵՏՄ-ի հնարավորությունների մասին խոսելու փոխարեն իրենք կոնկերտ հարցեր են քններակելու. «Խոսելու ենք տնտեսական անհատական բիզնես մակարդակով փոխհարաբերությունների մասին, որոնց կարիքն ունեն նույնիսկ խոշոր գործարարները, որովհետեւ պետք չէ մտածել, թե միայն փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարիք ունեն նոր գործընկերների եւ համագործակցությունների: Պետք է գործարարների լեզու ստեղծել, որը զարգացման, ֆինանսավորման հնարավորություններ կտա»:

Համաժողովը տեղի կունենա ապրիլի 16-ին Փարիզում: Արդեն իսկ Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Լիբանանից: Համաժողովը հիմք է դնելու Հայկական գործարար գործակալությանը (Armenian Business Agency), որը կսկսի գործել ապրիլի 18-ից: Այս գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, եւ թե՛ տարբեր ընկերությունների

Համաժողովի նպատակն է ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազան, ամրացնել հայ գործարարների ցանցը, ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր, ուսումնասիրել դրանք եւ նպաստել վերջիններիս զարգացմանը, ինչպես նաեւ նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում աշխարհի տարբեր վայրերում: Ի դեպ, նոր ծրագրերի հեղինակները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Ընտրված նախագծերը կներկայացվեն համաժողովի մասնակիցների եւ Cercle d’Affaires-ի այլ ներդրողների ուշադրությանը: