Մեծ Բրիտանիան կարող է մոտակա մի քանի ամիսներին հանրաքվե անցկացնել Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ, եթե ԵՄ մյուս երկրներն աջակցեն դաշինքում մի շարք փոփոխությունների, որոնք ավելի վաղ էին առաջարկվել,   Reuters-ը փոխանցում է վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունը։

Վարչապետը հայտարարել է, որ այն առաջարկները, որոնց ընդունումը Մեծ Բրիտանիային կպահի Եվրոպական միությունում, կօգնի ավելի լավ վերահսկել միգրացիային վերաբերող իրավիճակը, հայտնում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնել էին, որ Գերմանիայի ամենահին բանկը՝Bereneberg bank-ը հայտնել է ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականության աճի մասին։

Բանկի ներկայացուցիչը նշել է, որ սպառնալիք է համարում այն, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կարող է վերածվել միգրանտների հարցերով հանրաքվե։ Նա նշել է, որ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի վրա հիմա մեծ ճնշում կա՝  տվյալ խնդրի շուրջ կենսունակ համաձայնություն որոնելու առումով։