Daallo Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավում պայթյուն է որոտացել, հայտնում է NEWSru. com-ը՝ վկայակոչելով Airlive-ը։

Չվերթը դուրս է եկել Սոմալիի մայրաքաղաքից, սակայն մի քանի րոպե անց ստիպված է եղել Մոգադիշո սրահում տեղի ունեցած պայթյունի եւ դրա հետեւանքով բռնկված հրդեհի պատճառով, ասված է Airlive-ի հաղորդագրության մեջ։

Համացանցում հրապարակած լուսանկարներում երեւում է պայթյունից առաջացած ճեղքը։

Միջադեպից տուժել է 2 մարդ։ Կատարվածի պաշտոնական մեկնաբանություն չի հնչել։