Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերը Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարը նոր փուլ են դուրս բերում: Այդ մասին  փետրվարի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: 

Օլանդի հայտարարությունը, որի համաձայն, օրակարգ պիտի վերադառնա Հայոց ցեղասպանության քրեականացման վերաբերյալ օրենքի նախագիծը, պայքարը նոր մակարդակ կտեղափոխի, հավելել է նա: 

Մյուս կողմից, Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի նիստին Ադրբեջանի ձախողումը ցույց տվեց, որ Բաքուն փակուղում է, իսկ Ալիեւն իր ժողովրդի շահերին հակասող քաղաքականություն է վարում: Նա հասել է այնտեղ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջնորդներին մեղադրել է իսլամոֆոբիայի համար, հիշեցրել է Շարմազանովը:  

«Եվ մահմեդական, եւ քրիստոնեական եւ այլ դավանաբանական խմբերի պատկանող միջազգային ընկերակցությունը պիտի դատապարտի նման հայտարարությունը: Ոչ ոք չպետք է տարածաշրջանում նոր կրոնական բախումներ սադրի, այդ թվում նաեւ` մեզ մոտ: Ադրբեջանի նման արկածախնդրությունն ապագա չունի, ինչպես եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը», - ամփոփել է նա: