Հայաստում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը այսօր մտահոգություն հայտնեց «Իսլամական պետության» եւ դրա աջակիցների կողմից «եզդիների, քրիստոնյաների եւ ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բռնությունների առնչությամբ»։

«Դա անշուշտ հանցագործություն է այն խմբերի ու համայնքների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ ապրել են այդտեղ, սակայն բռնությունների հետեւանքով հարկադրված լքում են իրենց տասնամյակների բնակավայրերը», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է դեսպանը։

Այս օրերին Ժնեւում արդեն երրորդ անգամ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու մյուս գերտերությունների ղեկավարները՝ ճանապարհներ գտնելու սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար։

Այս առնչությամբ դեսպան Միլսն ասաց․ - «Ես լավատես եմ, բայց միաժամանակ՝ իրատես։ Արտաքին դերակատարները հիմա Ժնեւում են, մնում է միայն ներքին դերակատարների հարցը, որպեսզի հաստատվի խաղաղություն»,։