Կատալոնիայի Գերագույն դատարանը հանցակազմ չի գտել 2015թ. նոյեմբերի 9-ին խորհրդարանի կողմից ընդունված ինքնավար մարզի անկախության մասին բանաձեւում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agencia EFE-ն:
Այսպիսով դատարանը մերժել է երկու հայցերը, որոնք ներկայացրել էին «Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպությունն ու Առաջընթացի եւ ժողովրդավարության միություն կուսակցությունը:
2015 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանն ինքնավարության անկախության մասին բանաձեւ էր ընդունել: Փաստաթղթում նշվում է, որ անկախության ձեռքբերման գործընթացը «չի ենթարկվի իսպանական ատյանների որոշումներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանին», որը «կորցրել է լեգիտիմությունը»:
Դեկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանը չեղարկել էր բանաձեւը՝ նշելով, որ այն խախտում է թագավորության հիմնական օրենքի մի քանի հոդվածներ:



























