Շվեդական Կարլստադ քաղաքի դպրոցում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Expressen-ին:
Փրկարարները եւ դպրոցի ադմինիստրացիան առայժմ տվյալներ չունեն հնարավոր տուժածների մասին:
Տեղում աշխատում են վթարային ծառայություններ, տասնյակ հրշեջ հաշվարկներ են եկել:
Հաղորդվում է, որ պայթյունն ուղեկցվել է կրակի բռնկումով: Պայթյունից հետո տեղում ծխի սյուն է առաջացել:


























