Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ,  տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Արտահայտվել է շփման գծում կայուն հրադադարի ապահովման հարցում  փոխադարձ հետաքրքրությունը եւ ընդհանուր առմամբ ընդգծվել է 2015-ի փետրվարի 12-ի Մինսկյան պայմանավորվածությունների լայնամասշտաբ իրականացման անայլընտրանքայնությունը», — նշված է հաղորդագրության մեջ:

Զրույցում մասնավորապես անդրադարձել են Ուկրաինայում սահմանադրական բարեփոխմանը վերաբերող հարցերի: 

 Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը Մերկելը հայտնել էր, որ Բրյուսելը, հաշվի առնելով Դոնբասում ամուր խաղաղության բացակայությունը, պիտի երկարաձգի պատժամիջոցները, տեղեկացնում է «Ռոսբալտը»: