2016 թվականի հունվարին Եվրամիության ճանապարհին շուրջ 370 փախստականներ են զոհվել: Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած ելույթում այս մասին տեղեկացրել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսն իր հերթին տեղեկացրել է, որ 2015 թվականին Եվրամիություն է ժամանել, ընդհանուր առմամբ, 1.8 մլն միգրանտ, ավելի քան 1.25 մլն հոգի ապաստան է հայցել:

Կունդերսը նաեւ զգուշացրել է, որ գարնանը ԵՄ-ին միգրանտների նոր զանգվածային ալիք է սպասվում: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկայում աշխարհում գոյություն ունեցող միգրացիոն ճգնաժամն ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր: